Չեխիայի խորհրդարանի ղեկավարն անուղղակիորեն մերժել է երկրի նախագահի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը
Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ղեկավար Յան Գամաչեկը Twitter-ի իր էջում գրել է, որ պատմական իրադարձությունների մասին պետք է խոսեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ` պատմաբանները։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երևանյան այցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անել իր երկրի խորհրդարանին։
«Ես հակված եմ այն կարծիքին, որ պատմական իրադարձությունների մասին պետք է խոսեն պատմաբանները և ոչ մի դեպքում` քաղաքական գործիչները»,- գրել է Յան Գամաչեկը։
Նմանատիպ կարծիք է հայտնել նաև Չեխիայի արտգործնախարար Լուբոմիր Զաորալեկը։
«Դա քաղաքական հայտարարություն է։ Վստահ եմ, որ ավելի քան միլիոն հայի սպանությունն իսկապես չափազանց ողբերգական ու դաժան իրադարձություն է` սարսափելի հետևանքներով։ Սակայն կարծում եմ, որ անկախ պատմաբանները պետք է գնահատական տան, թե ովքեր են կրելու պատասխանատվությունը»,- ասել է Զաուրալեկը կառավարության նիստից հետո։
Նա նշել է, որ Չեխիան շատ լավ հարաբերութուններ ունի Հայաստանի հետ և փորձում է երկխոսություն վարել նաև Թուրքիայի հետ։
Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել են հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, պատգամավորներից միայն մեկն է դեմ քվեարկել, մեկն էլ` ձեռնպահ:
Աղբյուրը`Sputnik Հայաստան
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56