«Անցյալ տարվա մայիսի 29-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մահացած 19-ամյա Սուրեն Մոսիյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի: Գործը մինչև այս ամսվա վերջ կուղարկվի դատաքննության: Այս մասին մեզ հայտնեց Մոսիյանի իրավահաջորդի՝ Անժելա Հարությունյանի պաշտպան Անի Չատինյանը:
Նշենք, որ կենդանության օրոք Մոսիյանը տառապել է մի շարք հիվանդություններով, սակայն, աչք փակելով այդ հիվանդությունների վրա, համապատասխան հանձնաժողովը զինակոչիկին ծառայության համար պիտանի է ճանաչել: Ծառայության ընթացքում զինվորը չորս անգամ հոսպիտալում է պառկել: Նա մահացել էր սիրտանոթային սուր անբավարարությունից, ծառայության 10-րդ ամսում: Մոսիյանի առողջական խնդիրները զորակոչման ժամանակ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ժամանակին հայտնաբերելու հանգամանքը պարզելու նպատակով ժամանակ առաջ նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն:
Պարզվել էր, որ զինակոչիկի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերված եղել: Սա նշանակում է, որ նման գանգատների դեպքում զորակոչիկը պետք է ուղարկվեր սրտի ավելի խորացված հետազոտության, ինչը, սակայն, չի արվել: Մեղադրանք է առաջադրվել Արտաշատի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի սրտաբանին: Պարզեցինք, որ նա Սեդա Թովմասյանն է, ով, մեր տեղեկություններով, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ առողջական խնդիրներ ունեցող զորակոչային տարիքի երիտասարդները բանակ են զորակոչվում այն դեպքում, երբ, ըստ համապատասխան կարգի, բոլոր ցուցումները կան նրանց ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու կամ ծառայությունից ազատելու համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23