«Գյումրին անեկդոտի պատ կունենա: Գաղափարը «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությանն է: Նախատեսվում է ընտրել Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի շենքերից մեկի պատը, և տեղադրել Գյումրիում ծնված անեկդոտները:
«Գյումրին հումորի մայրաքաղաք է, բայց անեկդոտները, կատակները միայն բերանացի`պատմելով են շրջանառության մեջ դրվում: Այդ իսկ պատճառով որոշեցինք ստեղծել անեկդոտների պատ, որը, ի տարբերություն չինական կամ գերմանականի, բաժանարար նշանակություն չի ունենա: Այն լինելու է համախմբող և Գյումրի հրավիրող պատ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համակարգող Արսեն Վարդանյանը:
Վերջինս ասում է, որ հնարավորության դեպքում նաև ստեղծվելու են պայմաններ, որպեսզի այցելուները ևս կարողանան գրառումներ կատարել:
«Մտածել ենք նաև այնպես անել, որ մարդիկ հնարավորություն ունենան գրառումներ կատարել, բայց սկզբնական շրջանում միայն անեկդոտները կտեղադրենք: Տեսնենք, եթե չեն վնասում, կստեղծենք հնարավորություն, որ մարդիկ ևս կարողանան գրառումներ կատարել»,- ասում է Արսեն Վարդանյանը:
Վարդանյանը հույս ունի, որ այս գաղափարը շատերին կհետաքրքրի: Նպատակ կա այս միտքը ևս ներդնել Գյումրի ժամանող տուրիստների թվի ավելացման հարցում:
«Նպատակը կոլորիտային Գյումրին պահպանելն է, ինչպես նաև ուշադրություն հրավիրել շենք-շինությունների, պատերի վրա: Երբ հյուրեր են գալիս Գյումրի, նրանք գնալուց հետո պատերը կհիշեն կատակներով, ոչ թե փլատակներով»,- եզրափակում է նա»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55