«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 13-ին դատարանի շենք մտնելիս խուզարկության ենթարկվելու համար մի քանի տասնյակ փաստաբան կդիմի ծայրահեղ քայլի՝ գործադուլի: Մեր տեղեկություններով, գործադուլին կմասնակցի 100-ից ավելի փաստաբան:
Նշենք, որ փաստաբաններին իրենց խուզարկությունը վրդովեցրեց հատկապես «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի ժամանակ՝ «Սասնա ծռեր» խմբի գործը դատարան ուղարկելուց հետո դատարաններում սկսեցին զննել փաստաբաններին: Նրանց պնդմամբ, սակայն, դա ոչ թե զննություն է, այլ՝ խուզարկություն: Այս պատճառով մի քանի փաստաբան տևական ժամանակ է չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը:
Գործադուլին մասնակցել պատրաստվող փաստաբան Միհրան Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ դատական համակարգը, ի դեմս դատական կարգադրիչների, ապօրինի պահանջներ է ներկայացնում փաստաբաններին. «Ինձ խուզարկելու դեպք այս պահին դեռ չի արձանագրվել, սակայն, կարծում եմ, որ փաստաբաններն այս հարցով պետք է դրսևորեն միասնականություն»:
Մեր հարցին, թե որքան կտևի գործադուլը, Միհրան Պողոսյանն ասաց, որ տվյալ պահին որոշված է սեպտեմբերի 13-ը. «Իմ սուբյեկտիվ կարծիքով արդյունքի չհասնելու դեպքում պետք է գործադուլի տևողությունը երկարացվի»:
Հարցին, թե այնուամենայնիվ կարո՞ղ են գործադուլով դրական արդյունքի հասնել, Պողոսյանն ասաց. «Գործադուլը ծայրահեղ միջոց է, սակայն այս պարագայում այլ տարբերակներն արդյունավետ չեն լինի»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02