ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյան անդրադարձավ ոռոգելի հողատարածքների խնդրին:
Մասնավորապես, վարչապետը նշեց, որ համաձայն հողային հաշվեկշռի տվյալների՝ հանրապետության ոռոգելի տարածքները կազմում են շուրջ 208 հազար հա, սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող տարածքները տատանվում են 90-130 հազար հա-ի սահմաններում:
«Կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը պայմանավորված է հողային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է որդեգրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին, ինչպես նաև մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն՝ ըստ պատկանելության:
Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարեց տեղեկատվությունը ստանալուց հետո երկամսյա ժամկետում ոլորտի շահագրգիռ մարմինների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ առաջարկություն՝ նախատեսելով համապատասխան միջոցառումների ժամանակացույց:
«Ինձ թվում է խնդիրը շատ պարզ է ձևակերպված, մենք այստեղ շատ-շատ անելիք ունենք: Իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք գյուղատնտեսության ոլորտում կիրառել՝ ապագա չունի, եթե այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք: Եթե հիշում եք, մենք ջրային ստրատեգիայի վերաբերյալ ունենք հանձնարարություն փոքր և միջին ջրամբարների կառուցման առումով և այլն: Այսօր Ջրպետկոմի առջև պետք է ձևակերպել պահանջարկը, հանձնարարականը: Այս հանձնարարականին մաքսիմալ հսկողություն եք սահմանում»,- հայտարարեց վարչապետը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02