Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Այվազովսկի և Արցախի փողոցների խաչմերուկում Nissan Teana մակնիշի 05 NN 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հետապնդել է Վ. Նազարյանին պատկանող ВАЗ 2108 մականիշի 34 AN 850 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Վ Նազարյանն աշխատանքից հետո տուն գնալիս է եղել, երբ Nissan Teana-ի վարորդը հետապնդել է նրան և հասնելով Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ՝ ճիվաղը իր նոտ եղած հրազենով կրակել է Վ. Նազարյանի ավտոմեքենայի ուղղությամբ, այնուհետ սկսել հետապնդել նրան։ Հասնելով Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկի մոտ՝ այս անգամ Nissan Teana-ի վարորդը նորից կրակոցներ է արձակել և փորձել է դիմել փախուստի։
Բարեբախտաբար, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները հետապնդել են ճիվաղին և Նոր Արեշում կարողացել են ճիշտ և պրոֆեսիոնալ ձևով «ակցանի մեջ առնել» Nissan Teana ավտոմեքենան, որտեղից էլ Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել կրակողին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակողը Երևան քաղաքի Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Մատինյանն է, ում ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։
Մանրամասները՝ shamshyan.com-ում
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47