Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 17-23-ը աշխարհում գրանցված երկրաշարժերից 22-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Ինչպես տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 3-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 9 երկրաշարժ: Օգոստոսի 17-ին Ադրբեջանում՝ Գերանբոյ քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ (3.7 մագնիտուդ) երկրաշարժ: Նույն օրը երեք երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, որից մեկը՝ 4 բալ ուժգնությամբ (3.1 մագնիտուդ) Վան քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևմուտք, մյուս երկուսն էլ՝ 3-4 բալ ուժգնությամբ (2.7 և 2.8 մագնիտուդ) Գևաշ քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Բուլանուխ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևելք: 3-4 բալ ուժգնությամբ (2.7 մագնիտուդ) հաջորդ երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 18-ին՝ Իրանի Մարանդ քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևմուտք: Նույն էպիկենտրոնային գոտում օգոստոսի 19-ին գրանցվել է ևս երկու երկրաշարժ՝ 4 և 3 բալ ուժգնությամբ (3.0 և 2.4 մագնիտուդ): 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) երկու երկրաշարժ էլ գրանցվել է օգոստոսի 20-ին, մեկը՝ Իրանի Ահար քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևմուտք, մյուսն էլ՝ Ադրբեջանի Նավթալան քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Օգոստոսի 18-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսում՝ Համբարձման կղզու տարածքում: Հաջորդ օրը 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիում՝ Լաբասա քաղաքից 254 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Օգոստոսի 22-ին 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի արևմտյան ափին՝ Իսկյա կղզուց 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով մահացել է 2, վիրավորվել՝ 39-ը մարդ: Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել կղզու բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում և շատերը վախից դուրս են եկել փողոց: Կան զգալի ավերածություններ կղզու Կասամիկիոլա և Լակո-Ամենո քաղաքներում, որտեղից տարհանվել է 2600 բնակիչ:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47