ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Սյունիքի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, Լևոն Ալթունյանը ներկայացրել է քննարկվելիք հարցերի շրջանակը, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականներից։
Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանըներկայացրել է մարզի առողջապահության համակարգի իրավիճակը, բժշկական ծառայությունների բարելավման ուղղությամբ կատարվելիք քայլերը, ինչպես նաև խնդիրները:
ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը նշել է, որ նախատեսվում է երկրի վարչապետի հերթական այցելություն Սյունիքի մարզ, և շատ կարևոր է, որ նրա կողմից տրված հանձնարարականները կատարված լինեն։
Բժշկական կենտրոնների ղեկավարներն առավել հանգամանալից ներկայացրել են իրենց կողմից իրականացվող քայլերն ու դրանց տված արդյունքները։
Մեղրու տարածաշրջանային ԲԿ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը նշել է, որ թե՛ ծառայությունների որակի բարելավման, թե՛ ֆինանսական միջոցների տնտեսման ուղղությամբ զգալի արդյունքներ է տվել ներքին օպտիմալացումը և Ագարակի ու Մեղրու պոլիկլինիկական ծառայությունների տեղակայումը կենտրոնի շենքում։
Ներքին օպտիմալացում իրականացվում է նաև Սիսիանի ԲԿ-ում։ Այստեղ հրաժարվել են մայրապետների ծառայություններից, 2-3 նեղ մասնագետի հետ աշխատում է մեկ բուժքույր։
Կապանի ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանի խոսքով՝ իրենց մոտ ավանդույթ է դարձել մայրաքաղաքից առաջատար նեղ մասնագետներին հրավիրելը, ովքեր տեղի բժիշկներին փոխանցում են իրենց փորձառությունն ու հմտությունները։ Միաժամանակ շահում են կապանցիները` տեղում ստանալով անհրաժեշտ բժշկական ծառայությունը։ Դրանով մեծանում է հիվանդների հոսքը, ավելանում` հիվանդանոցի ֆինանսական մուտքերը։ Այժմ աշխատանքներ են տանում նոր ծառայություններ ծավալելու ուղղությամբ։
Նելսոն Զուլոյանը Սյունիքի առողջապահության կազմակերպիչների ուշադրությունը հրավիրել է ոլորտում շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելու խնդրի վրա։
«Այս ուղղությամբ վարչապետի հանձնարարականը հստակ է, և պետք է անվերապահորեն կատարել։ Եթե այդ ճանապարհին այնպիսի մեխանիզմներ կամ առաջարկներ ունեք, որոնցում նախարարությունը կարող է իր դերակատարությունն ունենալ, ապա պատրաստենք ենք համագործակցելու»,-շեշտել է աշխատակազմի ղեկավարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարության ծրագրերի առողջապահության բաղադրիչի իրականացմանը, այդ թվում, էլեկտրոնային առողջապահության համակարգը ողջ ծավալով գործարկելուն, բժիշկների վերամասնագիտացմանն առնչվող և այլ հարցեր։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47