Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն օգոստոսի 24-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով և հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով բարձրաստիճան հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է այս այցի կարևորությունը հատկապես Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը կխթանի հայ-թուրքմենական հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Արա Բաբլոյանը, կարևորելով միջխորհրդարանական շփումների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձել է Հայաստանի և Թուրքմենստանի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև առկա փոխգործակցությանը և կապերի առավել ակտվացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կառույցներում բազմիցս աջակցել է բարեկամ Թուրքմենստանի նախաձեռնությունները և ակնկալում է հավասարակշռված վերաբերմունք իր համար սկզբունքային հարցերի շուրջ:
Արա Բաբլոյանը հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերն սերտացնելու նպատակով Թուրքմենստանի խորհրդարանի նախագահին հրավիրել է Հայաստան:
Անդրադառնալով երկու երկրների միջև բազմակողմանի կապերի զարգացմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեծ են համագործակցության հնարավորություններն առևտրատնտեսական ոլորտում, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը և կարևորել միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների միջև:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր բնագավառներում և փաստել, որ առաջիկայում Թուրքմենստանը և Հայաստանը նախատեսում են լայնածավալ ծրագրերի համատեղ իրականացում:
Թուքմենստանի նախագահը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել իր երկրի խորհրդարանի ղեկավարի ողջույնները և Թուրքմենստան այցելելու հրավերը:
Հանդիպման ավարտին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01