«Եվրոպան շարունակելու է ավելի շատ վտանգի ենթարկվել փախստական ձեւացող ահաբեկիչների կողմից, եթե արեւմտյան մայրաքաղաքները չաջակցեն Լիբիային Միջերկրական ծովով ժամանող մարդկանց հոսքը զսպելու գործում»,- բրիտանական The Times թերթին ասել է Լիբիայի վարչապետ Ֆաիզ Սարաջը
Ինչպես փոխանցում են Բել Թրյուն եւ Թոն Քինգթոնը, Սարաջը նախազգուշացրել է, որ տասնյակ հազարավոր մարդկանց մեջ, ովքեր կարողացել են մուտք գործել Լիբիա, կան պոտենցիալ ահաբեկիչներ:
«Երբ միգրանտները հասնեն Եվրոպա, նրանք կկարողանան ազատ տեղաշարժվել,- նշել է Սարաջը: -Եթե, Աստված չանի, փախստականների մեջ լինեն ահաբեկչական տարրեր, ապա ցանկացած միջադեպի արդյունքը կազդի ամբողջ ԵՄ-ի վրա»:
«Այս տարի 98 հազար փախստականներ ծովով Լիբիայից հասել են Իտալիա. այդ թիվն անցած տարվա ռեկորդային թվից մի քիչ պակաս էր: Իտալիայում «Հինգ աստղ շարժումը», որը դեմ է իշխող վերնախավին, ավելի թշնամական դիրքորոշում է որդեգրել միգրացիայի նկատմամբ»,- ասվում է հոդվածում:
Լրագրողները տեղեկացնում են նաեւ, որ փախստականների ընդունելության իտալական կենտրոնների 200 հազար տեղերն արդեն զբաղեցրած են:
Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն հստակ հասկացրել է, որ Իտալիան իրեն անտեսված է զգում ԵՄ-ի կողմից: Երբ նրան հարցրել են՝ արդյոք Եվրոպան երես է թեքել Իտալիայից, նա ասել է. «Հավանաբար՝ այո»:
Սարաջը հայտնել է, որ Լիբիայում նույնպես խաղադրույքները բարձր են. «ԵՄ-ն պետք է ավելի շատ բան անի, որպեսզի մեզ օգնի պայքարելու մարդկանց մաքսանենգության դեմ: Չի կարելի ամբողջ բեռը բարդել Լիբիայի եւ Իտալիայի վրա, քանի որ դա ամբողջ Եվրոպայի համար կարեւոր նշանակություն ունի»:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44