«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից Հայաստանի բանտերու ազատազրկվածների համար նախատեսված սննդի չափաբաժինը նվազեցվեց: Եթե նախկինում կալանավորին տրվում էր օրական 650 գրամ հաց, հիմա տալու են 150 գրամով պակաս՝ 500 գրամ: Մսի, պանրի, կարագի չափաբաժինները նույնպես պակասեցրել են: Առաջ ամեն օր կալանավորին հասնում էր 90 գրամ փափկամիս կամ 180 գրամ ոսկորով միս, հիմա որոշել են ոչ թե ամեն օր տալ, այլ ամսվա մեջ 16 օր: Ամեն օր կալանավորները պանիր նույնպես չեն ուտի, կուտեն 25 գրամ օրումեջ:
Այս փոփոխությունը լուրջ դժգոհության առիթ է դաձել: Մի շարք փաստաբաններ, քննադատելով կայացված որոշումը, ասել էին՝ փոխանակ դատապարտյալներին տրվող սննդի որակը լավացնեն, ժամկետանց սնունդ չտան, որպեսզի կալանավորները ուտեն, կրճատում են քանակը: Իսկ կրճատում են, քանի որ անորակ սնունդը դատապարտյալները չեն ուտում, նրանց բոլորին պահում են իրենց հարազատները՝ պարբերաբար սնունդ ուղարկելով:
Սակայն ՔԿ վարչությունն էլ նշում է, թե ճիշտ է՝ չափաբաժինը կրճատել են, բայց սննադատեսակներ են ավելացրել: Ավելին՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով խնդրին, նշել էր. «Կրճատվել է ոչ թե սննդի քանակը, այլ կրճատվել է կալորիականությունը, այն էլ կրճատվել է առողջապահական ցուցանիշներով»:
Սակայն իրականում դատապարտյալները դժգոհ են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Մելինե Տերտերյանը բողոքեց. «Հացն ու աղն են կրճատել: Մարդ կա, մենակ հաց է ուտում, քանի որ առողջական խնդիր ունի, այլ սնունդից չի կարող օգտվել: Բայց հիմա տրված քիչ հացը ուտելով՝ սոված են մնում մարդիկ: Եթե չեն բարձրաձայնում, դա չի նշանակում, որ կուշտ են, ուղղակի վախ կա դատապարտյալների մեջ, որի մասին ես չեմ կարող ասել: Կառավարությունն իսկապես լուրջ անելիքներ ունի, մարդը պառկի ու մեռնի՞, եթե ազատազրկման մեջ է: Կոնկրետ հացն ու աղը քչացնելը ո՞րն է, ինչպե՞ս հասկանանք: Սա ևս պատժի մի ձև է, ո՞նց կարելի է նման որոշում կայացնել՝ չիմանալով, թե դատապարտյալները ինչպես են սնվում: Պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում, որ դատապարտյալները իմանան իրենց գլխի գալիքը, սնունդն էլ կրճատում են: Ի՞նչ է դա նշանակում, պառկենք. մեռնե՞նք»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55