«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցը շատ էր ոգեւորել ՀՀ իշխանություններին: Իր հյուրի հետ հանդիպման ժամանակ՝ երեկ, Սերժ Սարգսյանը խոսել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին՝ ընդգծելով. «Մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները եւ առկա միջոցները:…Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր:…Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգեւորում է, եւ մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ»: Սերժ Սարգսյանի այս ոգեւորությունը, մեղմ ասած, անհասկանալի է, թեկուզ եւ այն առումով, որ դեռ պարզ չէ, թե ինչպես են իրականացվելու միլիարդանոց նախագծերը:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարիների ընթացքում Թուրքմենստանից Հայաստանում ներդրումներ չեն արվել, արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն էլ չնչին են: Իսկ ինչ վերաբերում է առեւտրին, ապա այն գնալով միայն նվազում է:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Թուրքմենստանի հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 17 մլն 785 հազար 500 դոլար, իսկ անցած տարի նվազել է՝ հասնելով 11 մլն 957 հազար 800 դոլարի. սա արտաքին առեւտրաշրջանառության 0.2 տոկոսն է կազմում: Նվազման տեմպերը պահպանվել են նաեւ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, երբ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին 8.6 մլն դոլարի առեւտրի փոխարեն այս տարի ապրանքաշրջանառությունը կազմել է հազիվ 2.6 մլն դոլար: Սակայն այս մասին պաշտոնական քարոզչամեքենան ոչինչ չասաց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55