Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Հազրո գյուղում բնակվող Սանիյե Էթքին անունով 76-ամյա քուրդ կինը պարբերաբար ճնշումների է ենթարկվում թուրք ոստիկանների կողմից: Ըստ հայկական «Ակոս»-ի՝ ճնշումների հիմնական պատճառներից մեկն այն է, որ քուրդ կնոջը կասկածում են հայ լինելու մեջ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էթքինի թոռնուհին հայկական պարբերականին պատմել է, որ քրդական հարցի նախկին ակտիվիստ իր տատիկի նկատմամբ երբեմն-երբեմն կիրառվող ճնշումները սկսել են առավել հաճախակի բնույթ ստանալ այն բանից հետո, երբ իրենց տուն եկած թուրք ուժայինները տանը Աստվածաշունչ են նկատել:
«Տատիկս Ղուրան կարդացող հավատացյալ մուսուլման է, բայց Աստվածաշունչ էլ է կարդում: Տան գրադարանում աստվածաշունչ էլ կա: Ոստիկանները նկատեցին տանը գտնվող Աստվածաշունչը: Այդ դեպքից հետո տատիկիս անընդհատ հարցնում էին «Դու հա՞յ ես: Եթե հայ ես, կարիք չկա թաքցնել, մեզ կարող ես ասել»: Դրանից հետո ոստիկանները գյուղում սկսեցին լուրեր տարածել թե իբրև տատիկս հայ է և թաքցնում է իր ինքնությունը»,- պատմել է Էթքինի թոռնուհին:
Վերջինս ավելացրել է, որ այդ դեպքից հետո իրենց տուն են այցելել նաև հայերեն խոսող քաղաքացիկան հագուստով ոստիկաններ ու փորձել հայերենով հաղորդակցվել տարեց կնոջ հետ:
Նշենք, որ Հազրո գյուղը Դիարբեքիրի՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) աջակցող գյուղերից է և թուրք ուժայինները այս ու հարակից գյուղերում հաճախ են պարետային ժամ հայտարարում՝ գործողություններ իրականացնելով քուրդ զինյալների դեմ:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56