Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների զորացրվածների դիմավորման արդեն ավանդական դարձած խորհրդանշական միջոցառմանը:
Ողջունելով 2016թ. ապրիլին առաջնագծում ռազմական գործողություններին մասնակցած և արդեն զորացրված զինծառայողներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ դիմավորման միջոցառումը բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերից մեկն է: Քաղաքապետի տեղակալը հիշեցրել է նաև, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում են երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին, ինչը լինելու է շարունակական:
«Շահումյան» տարածքի զինվորական կոմիսարիատում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, տարածքի զինվորական կոմիսար գնդապետ Ռոմիկ Մարգարյանը, զինվորականներ, պաշտոնյաներ, ծնողներ և հարազատներ: Միջոցառման ժամանակ 2016թ. ապրիլյան քառօրյային մասնակցած զինծառայողների պատվին բացվել է «Մեր ժամանակի հերոսը» խորագրով փառքի պատ:
ՀՀ ԶՈւ հզորացմանն ու զորահավաքային պատրաստականության ամրապնդմանն աջակցելու և մշտապես զինկոմիսարիատների կողքին լինելու համար Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի անունից ստացել են շնորհակալագրեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56