ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ստեղծված գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, «Հրաշք այգի» ՍՊԸ տնօրեն Արթուր Իվանյանը, «CLAAS» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերը, համայնքների ղեկավարներ և հողօգտագործողներ:
Կայանը հիմնադրվել է «ՖԻԱՌ» ԳՐՈՒՊ ընկերության կողմից, տեխնիկան տրամադրվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից, մատակարար է հանդիսացել «Հրաշք այգի» ընկերությունը: Կայանում ներկայացված է մոտ 30 միավոր եվրոպական ժամանակակից գյուղտեխնիկա, այդ թվում` կոմբայն և տրակտորներ:
Կայանի ստեղծման նպատակն է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար հողօգտագործողներին վարձակալության հիմունքներով տրամադրել ժամանակակից գյուղտեխնիկա:
«Նման կայանների ստեղծմամբ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել նոր տեխնոլոգիաներից, տնտեսություններին կապահովենք որակյալ գյուղտեխնիկայով, ինչի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը նաև վստահեցրել է, որ նման ծրագրերը շարունակական կլինեն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշել է, որ սա առաջին ծրագիրն է, որն իրականացվել է պետական աջակցությամբ և մասնավոր ներդրումների ներգրավմամբ:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն իր հերթին ընդգծել է, որ կայանի հիմնումը Հայաստանի համար բոլորովին նոր մոտեցում է, և այն առաջին քայլը կհանդիսանա գյուղատնտեսական տեխնիկայի ամբողջ պարկը համալրելու ուղղությամբ:
Գեղամ Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական տեխնիկայի կայան, ինչը փոքր և միջին ֆերմերներին թույլ կտա իրենց հողը մշակել առավել արդյունավետ:
Գյուղտեխնիկայի ոլորտում առաջատար «CLAAS» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերը կարևորել է տեխնիկայի ճիշտ ընտրությունը` ելնելով Հայաստանի ռելիեֆի առանձնահատկություններից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56