Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2017թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 90.3 հազար մարդ /որից 58.8 հազարը կանայք են, 21.2 հազարը` երիտասարդ/, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.0%-ով:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.6%-ը կամ 75.5 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.0%-ով: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 66.1%-ը կամ 49.9 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.0%-ը կամ 18.1 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 4.2% կամ 3.2 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 50.7% (38.3 հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 41.0%-ը /15.7 հազար մարդ/:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.3%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.0%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.1%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.1%:

Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.1%, 30-44 տարեկանները` 39.7%, 45-54 տարեկանները` 20.2%, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.0%:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 69.4 հազ. մարդ, կամ ընդհանուր թվի 91.9%-ը:
2017թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 4767 աշխատանք փնտրող, /2908-ը` կին, 1490-ը՝ երիտասարդ, 99-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, 4170-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ /, որից 82-ը հաշվետու ամսում տեղավորվել է ուղեգրի միջոցով: 
Աշխատանքի տեղավորվածները հիմնականում արդյունաբերության /18.7%/, մեծածախ և մանրածախ առևտրի /17.0%/, սպասարկման /18.8% / և այլ ոլորտներում են:
2017թ. տարեսկզբից տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 5419 չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 193-՝ը նոր ստեղծվող: Թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմել է 1964:
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկներ (մարզերում), դասավանդողներ, համակարգչային մասնագետներ /տարբեր/, ճարտարագետներ և հարակից մասնագետներ, միջին մասնագիտական աշխատողներ` ֆինանսների և առևտրի բնագավառների, գործակալներ` առևտրական-առևտրային ծառայությունների, գանձապահներ և աշխատողներ` հարակից զբաղմունքների, աշխատողներ՝ (օժանդակ անձնակազմ)` միջին բժշկական անձնակազմի, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների աշխատողներ, նախնական՝ խանութների վաճառողներ և ապրանքների ցուցադրողներ, սննդի արդյունաբերության, տրանսպորտի բնագավառի, մանածագործական արդյունաբերության բանվորներ, տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող, և հանրային սննդի կազմակերպությունների աշխատողներ, շինարար-տեղակայողներ և հարակից զբաղմունքների մասնագետներ, գործիքագործ-փականագործներ, հաստոցավարներ, կարգաբերողներ և մասնագետներ` հարակից զբաղմունքների:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47