Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է Երկրապահ կամավորների միության «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրում: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից և պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետևել տարբեր լսարաններում անցկացվող դասընթացներին: Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել ճամբարի տարածքում տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:
Համալիրի պատասխանատուները Նախագահին զեկուցել են, որ 2017 թվականին եռասերունդ երկրապահի ճամբարն ընդունել է 14 հերթափոխ՝ յուրաքանչյուրում 450 պատանի երկրապահ, 50 երիտասարդ, 30 ավագ սերնդի երկրապահ, գործընկեր կառույցների մասնագետներ և այլ մասնակիցներ։ Ճամբարային գործընթացում ներգրավված են մասնակիցներ Երևանի բոլոր վարչական շրջաններից, Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի բոլոր վարչական շրջաններից, սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:
Հանրապետության Նախագահն այսօր երեկոյան Կոտայքի մարզում կայցելի նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:





Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47