Ինդիանապոլիսում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարել է 0.25.70 ժամանակում և 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է 39-րդը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այս ցուցանիշը Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ է, որը 2009 թվականին Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում սահմանել էր Միքայել Քոլոյանը:
Անի Պողոսյանը 50 մետր թիկնալողում 0.32.51 արդյունքով 46-րդն էր (54 մասնակից):