Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Հաթայի նահանգի մեջ մտնող հայկական Վագըֆ գյուղի (պատմական Կիլիկիայի գյուղերից - tert.am) մասին նկարահանված փաստավավերագրական ֆիլմը թարգմանվում է թուրքերեն, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Կիլիկիայի վերջին հայաբնակ գյուղը, որտեղ մինչ օրս բնակվում է շուրջ 100 հայ (բնակչության թիվը տատանվում է՝ ամռան ամիսներին որոշակի աճ գրանցելով), դեռևս տարիներ առաջ հայտնվեց թուրքաբնակ լուսանկարիչ Սայիդ Սերքան Գյուրբուզի ու ամերիկացի Կարոլին Թրենդ Գյուրբուզի ուշադրության կենտրոնում, որոնք 2012թ.-ին «Նոսրացող համայնք. Վագըֆ՝ Թուրքիայի վերջին հայկական գյուղը» անվանումով փաստավավերագրական ֆիլմ նկարահանեցին վագըֆցիների համայնքի մասին:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ պետքարտուղարության դաշնային դրամաշնորհների ֆինանսավորմամբ իրականացված նախագիծը պատմում է Վագըֆի բնակիչներից Քամի Քարթունի կյանքի մասին և բարձրաձայնում մեր օրերում Թուրքիայի հայության վերապրած խնդիրների, հետզհետե նոսրացող բնակչության տագնապների, կրթական, սոցիալական ու հասարակական խնդիրների մասին:
Նշենք, որ Վագըֆ գյուղը (թուրքերեն անունը Վաքըֆլը - tert.am) պատմական Կիլիկայի տարածքում գտնվող վերջին հայկական գյուղն է: Այն հաճախ անվանում են Թուրքիայի միակ հայկական գյուղը, քանի որ այն միակն է, որ ունի գործող եկեղեցի և երկրում պաշտոնապես գրանցված է որպես քրիստոնեական հայկական համայնք, մինչդեռ մահմեդականացված կամ ծպտյալ քրիստոնյա հայերի մի շարք գյուղերն ամբողջ Թուրքիայի տարածքում նման գրանցում չունեն՝ պետության ու պատրիարքարանի կողմից գրանցված և գործող եկեղեցի չունենալու պատճառով:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42