Սյունիքում աշխատանքային այցի երկրորդ օրը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի հետ Գորիսում եղավ Ակսել Բակունցի և Սերո Խանզադյանի տուն-թանգարաններում։ Բակունցի տուն-թանգարանը տարվա առաջին կիսամյակում ընդամենը 2 հազար այցելու է ունեցել. նախարարը դա «ոչ բավարար» անվանեց՝ ճիշտ ցուցադրանքի ( էքսպոզիցիա) դեպքում թանգարանը գրավիչ կդառնա։
Սերո Խանզադյանի նոր վերանորոգված տուն-թանգարանն առաջիկայում բացվելու է, իսկ մինչ այդ նախարարությունն աշխատանքային խումբ կձևավորվի՝ ցուցադրանքը կազմակերպելու համար։
Այնուհետ նախարար Ամիրյանը ծանոթացավ Որոտնավանքի ամրակայման և նորոգման ընթացիկ աշխատանքին. վերջին 4 տարիներին պետբյուջեից 35 մլն դրամ է հատկացվել այդ նպատակով։ Սակայն տեղում հարցեր ծագեցին ամրակայման և նորոգման աշխատանքն իրականացնող շինարարին, և վերջինս նախարարին հաշվետվություն պետք է տա։ Պարզվեց, որ նորոգման աշխատանքը մասնավոր համաֆինանսավորում է ունեցել, որի մասին նախարարությունը տեղյակ չէր մինչև այսօր։ Արմեն Ամիրյանը հստակեցրեց՝ ծախսերը պետք է համադրվեն, որպեսզի նույն գործի համար կրկնակի ֆինանսավորումը բացառվի։
Լոր գյուղում նախարարն այցելեց Համո Սահյանի տուն-թանգարան։ Շարամբեյանի անվան ժողստեղծագործության կենտրոնին նախարարը կհանձնարարի թարմացնել թանգարանի դրսի՝ բակի ցուցադրանքը։
Պետական միջոցներով վերանորոգումից հետո կբացվի Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը. նորոգման աշխատանքներին ծանոթանալուց հետո Արմեն Ամիրյանն ասաց, որ ցուցադրանքը կազմակերպելու մասին մտածելու ժամանակն է արդեն ։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15