Քաղաքապետարանում որոշումների վրա ազդելու մանրակրկիտ մեխանիզմներ ենք մշակել և, ի տարբերություն ոմանց, խորհրդատվության համար որևէ մեկին չենք վճարել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ 2 ամսվա ընթացքում երևանցիների հետ հանդիպումներ են ունեցել մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում և հենց այդ հանդիպումների ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շուրջ են մեխանիզմները մշակվել:
«Օգտագործելով և՛ մեր, և՛ արտերկրում գտնվող մեր քաղաքացիների, հայրենակիցների հնարավորությունները՝ մշակել ենք մեխանիզմներ, որ մեր քաղաքացիներին կրթենք, օգնենք նրանց իրենց իրավունքների լիակատար տերը լինելու, հասկանալու, որ իրենք քաղաքացի են և մեր երկրի տերը իրականում իրենք են»,-նշեց Սոնա Աղեկյանը և ավելացրեց, որ այդ մեխանիզմները կսկսեն գործել առաջիկա նիստերից՝ սեպտեմբերից, երբ կսկսվի իրենց ակտիվ գործունեությունը:
«Շատ են սոցիալական խնդիրները: Ծերերը, միայնակ ծերերը, հաշմանդամություն ունեցողները, անգամ անվճար բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիները ևս ամենուրեք բախվում են իրավունքների ոտնահարման հետ և չեն օգտվում իրենց իրավունքներից»,- ասաց Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամը:
Նա պատմեց, որ շատ դիմումներ են ստանում այն ծնողներից, որոնց երեխաները մանկապարտեզ չեն կարողանում հաճախել, հերթ չի հասնում:
«Խնդրում են անգամ միջնորդել, իհարկե, այդ հնարավորությունը չունենք և չենք կարող միջնորդել, բայց սա գերխնդիր է Հայաստանում: Կոնկրետ Երևան քաղաքում նախադպրոցական կրթությունը ծանր, կատաստրոֆիկ վիճակում է»,-կարծում է «Երկիր ծիրանի» խմբակցության անդամը:
Նա հիշեցրեց, որ մանկապարտեզ հաճախելու իր հերթին սպանում է 30.000 երեխա, բայց մանկապարտեզները հնարավորություն ունեն ընդունելու 12 հազար երեխայի: Չնայած, Սոնա Աղեկյանի խոսքով, կան մանկապարտեզներ, որ իրենց մասնաշենքերը վարձույթով են տվել, և օգտագործվում են որպես առևտրի կենտրոններ կամ ժամանցի վայրեր:
«Հնարավոր է, որ այդ երեխաներն այդպես էլ չհաճախեն մանկապարտեզ, միանգամից գնան դպրոց, որովհետև նրանց հերթն այդպես էլ չի հասնում: Չնայած հաշվետվություններում մենք տեսնում ենք գեղեցիկ ներկայացված այլ իրականություն, այլ պատկեր, բայց իրականում երեխաները չունեն հնարավորություն մանկապարտեզներ հաճախելու և օգտվելու նախադպրոցական կրթությունից: Կարելի է ասել՝ փողոցից գնալու են դպրոց»,-մեկնաբանեց ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամը:
tert.am
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47