Photo. Ջիվանու օր՝ թամամ աշխարհ պտուտ գալուց հետո ջավախահայերը կրկին հավաքվեցին Ջավախքում
28.08.17 | 16:29
-
-
Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղը հերթական անգամ իր գիրկն էր կանչել ջավախահայերի և շատ հյուրերի, իսկ պատճառը Ջիվանու օրն էր և աշուղի տուն-թանգարանի հուշային հատվածի բացումը: Միջոցառումների մեկնարկը տրվեց պատարագով Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում:
Տեղի բնակչությունը և աշխարհի տարբեր ծայրերից եկած հյուրերը հնարավություն ունեցան տեսնել Ջիվանու տուն-թանգարանում ներկայացված նմուշները, վայելել ժողովրդական նվագարանների կենդանի կատարումներ, հիանալի աշուղական երգեր, և դեռ ժամանակ եղավ նաև շրջելու գյուղի տեսարժան վայրերով: Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը, որտեղ մեծանուն աշուղը անցկացրել է կյանքի առաջին տարիները, վերականգնվել է՝ պահպանելով 19-20դդ. տարածաշրջանին հատուկ ավանդական բնակարանի առանձնահատկությունները, համալրվել կենցաղային իրերով՝ հավաքագրված Կարծախից և հարակից գյուղերից: Հուշային հատվածի վերականգնման աշխատանքներում «Ջավախքին Հուշային հատվածի վերականգնման աշխատանքներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ջանքերով ներգրավվել են իրենց ոլորտներում առաջատար, մասնագիտական բարձր կարողություններով նվիրյալների մեծ թիմ:
Ներկաները հնարավորութուն ունեցան վայրկյանների ընթացքում տեղափոխվել 19-րդ դարի հայկական իրականություն և անմիջապես մասնակից լինել հայկական ավանդական կենցաղին:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, կարևորելով Ջավախքում մշակութային կյանքի աշխուժացման և զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը, իր ռազմավարության մեջ առանցքային տեղ է հատկացնում մշակութային օջախների հիմնադրմանն ու մեծանուն ջավախքցիների համար մշակութային հանգրվանների ստեղծմանը, և այսօր արդեն իսկ կարող ենք փաստել, որ Կարծախում Ջիվանու տուն-թանգարանը յուրովի աշխուժացրել է գյուղը, խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Կարծախ և իր մշակութային միջոցառումներով փոխել գյուղի ընդհանուր մթնոլորտն ու տրամադրությունը:
Տեղի բնակիչներն ու հյուրերն այս տարի ևս տպավորված հեռացան Ջավախքից:
Լրագրող՝ Արմինե Բրսոյան
Լաուսանկարները Հռիփսիմե Ղազազյանի