Ղարաբաղի և Աբխազիայի ԱԳՆ ղեկավարները «Փոխըմբռնման մասին հուշագիր» են ստորագրել։
Օգոստոսի 28-ին Ստեփանակերտի և Սուխումի միջև ստորագրած Փոխըմբռնման մասին հուշագիրը ուղղված չէ երրորդ երկրների, մասնավորապես` Վրաստանի դեմ, Sputnik Արմենիային ասաց ԼՂՀ նախագաhի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին: Այցի շրջանակում կողմերը «Փոխըմբռնման մասին հուշագիր» են ստորագրել Արցախի Hանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
«Մենք հատուկ հարաբերություններ ունենք այն պետությունների հետ, որոնք գտնվում են ճանաչման ճանապարհին` Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի հետ և ոչ միայն։ Օրինակ` Բասկերի երկրի և մի շարք այլ կառույցների հետ, ինչպես նաև տարբեր երկրների վարչական միավորների հետ», – ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` համաշխարհային ճանաչմանն ուղղված քաղաքականություն է իրականացվում տարբեր մակարդակներում` մունիցիպալ կառույցներից մինչև պետական կառույցներ։
Ինչպես նշեց Բաբայանը, Ղարաբաղը ճանաչել են Կալիֆոռնիայի նահանգը, Լոս Անջելես քաղաքը, Բասկերի երկիրը, և բնականաբար, չճանաչված պետությունները։
«Մենք համագործակցում ենք նրանց հետ` կարևորելով այդ համագործակցությունը։ Առաջին հերթին, մեր խնդիրներն են նմանատիպ, երկրորդը` մեր հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և թվագրվում են պատմական Հայաստանի և Աբխազական թագավորության տարիներով։ Բացի այդ, Աբխազիայում մեծ հայկական համայնք կա։ Հուշագիրը ռազմական բաղկացուցիչ չունի, խոսքը քաղաքական և մշակութային ոլորտներին է վերաբերում», – ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` հայ համայնքի առկայությունը թույլ է տալիս կոմպլեմենտար քաղաքականություն վարել և հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ` անկախ առանձին պետությունների միջև առկա հակասությունների։
«Օրինակ` մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի և ԱՄՆ–ի հետ։ Մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ պահպանել բոլոր այն երկրների հետ, որտեղ հայկական համայնք կա։ Դա վերաբերում է ինչպես Աբխազիային, այնպես էլ Վրաստանին։ Առավել ևս, որ մեր կապերն ուղղված չեն որևէ պետության դեմ, այդ թվում և Վրաստանի», – ասաց Բաբայանը։
Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, խորհրդատվություններ անցկացնել տեղեկատվական ու հասարակական-փորձագիտական փոխգործակցության, միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համագործակցության զարգացման, երիտասարդական քաղաքականության և դիվանագիտության գծով համագործակցության և այլ հրատապ օրակարգային հարցերի շուրջ։ Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաև ծրագրերի իրականացում փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման ոլորտներում։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56