Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ 2017-2018թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով կազմակերպված բոլոր նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են:
Ըստ այդմ` ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկվել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ: Տրանսպորտի ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ սահմանված ժամկետում ավարտվել են նաև դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշման և ճանապարհային նշանների կարգաբերման աշխատանքները:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-30-ը, ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, կանցկացվի անվտանգ երթևեկության միամսյակ: Մասնավորապես, կրթօջախների հարակից տարածքներում կսահմանվի ուժեղացված հսկողություն:
Աշխատակազմի առողջապահության վարչության պետի փոխանցմամբ, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում գործող բուժկետերն արդեն իսկ համալրված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Առևտրի և սպասարկումների վարչությանն էլ հանձնարարվել է վերահսկել դպրոցների բուֆետների աշխատանքների կազմակերպման ընթացքն ու սնունդ մատակարարող կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը:
Հանրակրթության վարչության պետն իր հերթին զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներն ապահովվել են անվճար դասագրքերով, ինչպես նաև ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01