Հետպատերազմյան ժամանակաշրջանը կարծես թե բեկումնային է դառնում հայոց պետականության համար՝ պետական համակարգի առողջացման առումով: Պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններն ու ձերբակալությունները շարունակվում են: Ենթադրելի է, որ հակակոռուպցիոն արշավը չի սահմանափակվի միայն պաշտպանական գերատեսչությամբ:
Օբյեկտիվ լինելու համար նկատենք, որ հնչեղ պաշտոնանկությունները, ձերբակալությունները ՊՆ համար նորություն չեն, վերջին տարիներին այդպիսիք էլի են եղել՝ պաշտոնից ազատված գլխավոր շտաբի պետի տեղակալ, հանրապետական զինկոմ, գնումների ոլորտի բարձրաստիճան պատասխանատու, ձերբակալվել են տարածքային զինկոմներ, զինկոմիսարիատների աշխատակիցներ: Հակակոռուպցիոն պայքարի առումով ՊՆ-ն աչքի է ընկել միշտ, քանի որ Սեյրան Օհանյանը հետևողականորեն վարել է ինքնամաքրման քաղաքականություն: Եթե այդ ինքնամաքրման քաղաքականությունը չլիներ, ապա ադրբեջանական ապրիլյան ագրեսիային դիմակայել անհնարին կլիներ: Հետևաբար սխալ կլիներ ասելը, թե հակակոռուպցիոն արշավը միայն ապրիլյան պատերազմով է պայմանավորված: Քառօրյա պատերազմը ընդամենը թափ է հաղորդել ՊՆ-ում առկա ինքնամաքրման գործընթացներին: Այո՛ ապրիլյան պատերազմը վեր է հանել պաշտպանական կառույցի որոշ խոցելի կողմեր, որոնք հարկավոր է արագ շտկել, և երկրի նախագահի ու պաշտպանության նախարարի ռեակցիան միանգամայն ադեկվատ է առկա իրողություններին: Չէ՞ որ ժամանակը սուղ է, պատերազմը դեռ չի ավարտվել:
Այստեղ սկզբունքորեն կարևորը հենց այդ ադեկվատ հակազդումն է, տեսանելի հակակոռուպցիոն պայքարը, թերացողներին պատասխանատվության ենթարկելը, այլ ոչ թե այն, թե ինչը դարձավ այդ գործընթացների պատճառը: Ինձ համար կարևորը իրական գործն է, արդյունքը: Աշխատող կառույցում թերություններ, արատներ միշտ էլ կարող են առաջանալ: Կարևորը դրանք նկատելու ու վերացնելու ցանկությունն է:
Եվ հետո՝ այդ հակակոռուպցիոն գործընթացների շարունակական լինելը, ձերբակալվածների բարձրաստիճան լինելը վկայում է այն մասին, որ ո՛չ թե պաշտպանական կառույցն է <<ոտից գլուխ>> թաթախված կոռուպցիայի մեջ, այլ, որ խոսքը կոռուպցիայի <<լոկալ օջախների>> մասին է, ու որ ըստ այդմ՝ պայքարը ոչ թե իմիտացիոն է, այլ իրական:
Տարոն Ղազարյան
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ
Արծրուն Հովհաննիսյան
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02