Երբ նայում ես Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում թուրք-քրդական բախումների հետևանքով առաջացած ավերածությունների, մարդկային զոհերի լուսանկարները, հասկանում ես, որ այն ինչ կատարվում է մեր արևմտյան հարևանի քաղաքներում, նույնն է ինչ կատարվում է Հալեպում, Հոմսում, մի խոսքով ամբողջ Սիրիայում, Իրաքի հյուսիսում և այլն։ Այսինքն այս երկրում տեղը տեղին քաղաքացիական պատերազմ է, որն իր բնույթով շատ ավելի վտանգավոր է քան Սիրիայինը։ Ինչու։ Քանի որ Սիրիական ճգնաժամն արհեստածին, հրահրված պատերազմ էր արևմտյան ուժերի կողմից, իսկ Սիրիայի կառավարական վարչակարգի դեմ կռվում է ով ասես, բայց ոչ իսկապես սիրիացի ապստամբներ, կամ սիրիացի ժողովուրդ, և հենց արևմուտքից կտրվեն այս ահաբեկչական խմբավորումների ֆինանսական հոսքերը, սրանք էլ անհետ կկորչեն։ Բայ ահա Թուրքիայի դեպքում իշխող վարչակարգի դեմ կռվողներն այս երկրի քանակով և ազդեցությամբ երկրորդ ազգային տարրն են ներկայացնում, այսինքն՝ քրդական հարցը, որն ի տարբերություն սիրիական ճգնաժամի ունի պատմաքաղաքական հստակ պատճառներ, շատ ավելի վտանգավոր է Թուրքիայի համար, քան ահաբեկչական խմբովորումները Սիրիայի համար։ Ինչ է ստացվում, թուրք-քրդական բախումների մասին, որոնք ավերակների են վերածել Թուրքիայի հարավ-արևելքը, և ահաբեկչական պայթոյւների տեսքով տեղափոխվում են նաև արդեն երկրի արևմտյան խոշոր քաղաքներ, համաշխարհային մամուլն աշխատում է լռել, ինքը թուրքական ղեկավարությունը ոչ մի կերպ չի ցանականում հավասարության նշաններ դնել Սրիիական ճգնաժամի և թուրք-քրդական բախումների միջև, բայց այն, որ Էրդողանը չի վերահսկում իր երկրի որոշ շրջաններ, ինչպես դա որոշ ժամանակ առաջ չէր հաջողվում անել Ասադին, սա փաստ է, փաստ է նաև այն, որ այս բախումները դեռ երկար կհարվածեն թուրքական պետականության հիմքերին։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44