 
            2018 թվականին Բուենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու համար մարմնամարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք որակավորման մրցաշարին:
Այս մասին հայտնի է դարձել վերջերս, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ զրույցում խոսել է հնարավոր մասնակցության մասին.
«Սովորաբար, պատանիներն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճում են Եվրոպայի առաջնությունում: Սակայն, հաջորդ տարի պատանիների աշխարհամասի առաջնությունը նախատեսված է օգոստոսին:
Չնայած` նախորդ տարիներին այն միշտ անցկացվել է գարնան ամիսներին:
Հաջորդ տարվա ծրագրում ավելացվել է առանձին որակավորման մրցաշար, որն անցկացվելու է Բաքվում: Սա ցավալի նորություն է մեզ համար: Այդ մրցաշարը միակն է լինելու օլիմպիականն խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար: Մենք պատրաստ ենք մեկնել Բաքու, միայն, եթե մեր անվտանգությունը երաշխավորեն:
Մենք երեք հրաշալի պատանի ունենք, որոնցից մեկը 99 տոկոսով կարող է վարկանիշ նվաճել: Այս տարի ես Բաքվում մասնակցելու եմ կոնգրեսի, որի ընթացքում ընտրելու ենք Եվրոպայի ֆեդերացիայի նախագահին: Թեկնածուներից մեկն ադրբեջանցի է:
Կոնգրեսի ընթացքում ես բարձրացնելու եմ մեր անվտանգության հարցը: Հակառակ դեպքում պետք է ամեն ինչ անենք, որ մեզ օլիմպիական խաղերի վարկանիշ ընձեռեն: Բոլորը գիտեն և ասում են, որ մեր տղաները կարող են այն ձեռք բերել»,- նշել է Հակոբ Սերոբյանը:
Պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-18-ը:
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
 
                                        10:33
 
                                        10:06
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42