«Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ հաշվի առնելով երեխաների և դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաև ՀԿ-ների կողմից բարձրացված խնդիրը, որ շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման և մակնշման ապրանք, Տնտեսական զարգացման և ներդրումներ նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հայտնում է՝ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, և այն հաշվի է առնվելու ստուգումների հաջորդ տարվա ծրագրի կազմման ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ։
ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է` հետևել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին և վերացնել բացթողումները։
Կոչով նաև դիմում են սպառողներին՝ Ձեր և Ձեր երեխաների անվտանգությունը կարևորելով, վաճառողից պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։ Ուշադրություն դարձրե'ք հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
• արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,
• պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, դիստրիբյուտորի անվանումը և գտնվելու վայրը,
• արտադրատեսակի անվանումը և տեսակը (նշանակությունը),
• պատրաստման ամսաթիվը,
• արտադրանքի գործածության ժամկետն (անհրաժեշտության դեպքում),
• գործածության երաշխիքային ժամկետն (անհրաժեշտության դեպքում),
• շուկայում շրջանառության միասնական նշանը` ,
• ապրանքային նշանը (առկայության դեպքում)։
«Արտադրանքի մակնշումը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ–ներդրակի վրա:
Հատկապես կարևոր է ուշադիր լինել մակնշման հետևյալ տեղեկություններին՝ տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ արտադրանքը, ինչ նյութից է պատրաստված, օգտագործման եղանակը։
Ներկայացնում ենք նաև ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգի որոշ պահանջներ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել շուկայում։
Հիշե'ք, մինչև 3 տարեկան երեխաների կոշկեղենի պարագայում չի թույլատրվում՝ բաց կրնկային մաս, 3-7 տարեկան երեխաների համար չֆիքսված կրնկային մաս՝ բացառությամբ կարճաժամկետ կրելու համար նախատեսված կոշիկների։
Աշակերտական պորտֆելները և ուսապայուսակները պետք է ունենան դիմային և կողային մակերևույթների վրա լուսարձակող տարրերով դետալներ ու ֆուրնիտուրա և պատրաստված լինեն հակադիր գույներով նյութերից։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների համար աշակերտական ուսապայուսակները պետք է համալրված լինեն ձևակայուն մեջքով։ Ուշադրություն դարձրեք նաև ներկվածքի կայունությանը։
Հրատարակչական արտադրանքի կենսաբանական անվտանգությունը սահմանվում է տառատեսակային ձևավորման պարամետրերով և տեքստերի ձևավորման եղանակներով՝ կախված հրատարակության տեսակից, միաժամանակ կարդալու տեքստի ծավալից, օգտագործողի տարիքից և երեխաների ու դեռահասների տեսողական օրգանների ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան»:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47