«Առավոտ» թերթը գրում է. «Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ռուսաստանից ԼՂ խնդրով ինչ-որ «քամիներ» են փչում, ու վստահաբար՝ ոչ պատահական: Մի օր ռուսաստանյան «Ռեգնում»-ում հրապարակում է ի հայտ գալիս ուշագրավ «նրբերանգներով», թե «Մոսկվան պետք է երկխոսություն սկսի ԼՂ խնդրով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ ֆորմատով»: Քիչ անց ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Գենադի Ձյուգանովն է որոշում ԼՂ կարգավորման թեմային անդրադառնալ՝ շեշտելով, որ «առանց Ռուսաստանի Կովկասում երբեք չի լինի ո՛չ խաղաղություն, ո՛չ հանգիստ», ու ցույց է տալիս լուծումը. առաջարկում է ԼՂ հիմնահարցի լուծման խորհրդային տարբերակը՝ «կիրառելով տարբեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը»:
Ադրբեջանական կայքերի չմարող «աստղ» Սերգեյ Մարկովն էլ շարունակում է այդ երկրի ԶԼՄ-ների վերջին ամիսներին բարձրացրած հիստերիկային համահունչ խոսել: Արդեն տեւական ժամանակ Ադրբեջանի իշխանությունների տոտալ վերահսկողության տակ գտնվող կայքերը ուղղորդված մեկ թեզ են առաջ տանում՝ «Հայաստանը դավաճանում է Ռուսաստանին», «Հայաստանում հակառուսական տրամադրություններ են» եւ այլն: Ահա, այդ գծին հավատարիմ հանդես է գալիս Մարկովը, որը խոսում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին, նույնիսկ «ահազանգում», թե «Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի համար թշնամի պետություն, ինչպես Ուկրաինան է»:
Ռուսաստանյան եթերում էլ տարբեր փորձագետներ ահազանգում են արդեն, թե «Հայաստանում հակառուսական տրամադրությունները մոտ են ծայրահեղ կետին հասնելուն», որ ՌԴ իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում իրենց դաշնակից երկրների հասարակությունների հետ, ինչը, ըստ նրանց՝ «հիանալի կերպով անում է Արեւմուտքը», «Հայաստանը Ուկրաինայի ճանապարհով է ընթանում», «Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ- ից եւ ընդլայնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ» եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23