Հունիսի 8-ի ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարի, արդյունավետ կառավարման հայտարարությունների հանդեպ թերահավատությանը, հայտարարեց, որ իրենք (ինքը և կառավարությունը) հետևողական, դանդաղ շտապելով գնում են առաջ:
Այս հայտարարությունը մի տեսակ շատ ոգևորեց ոմանց և գրեթե բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ այս հայտարարությամբ վարչապետը հանձնվում է և վայր է դնում զենքերը ու հանրությանն էլ հասկացնել է տալիս, որ, ամեն դեպքում, սպասվող փոփոխություններն այդքան էլ արագ չեն լինելու:
Արդեն մի քանի օր է, ինչ հնչել է այս հայտարարությունը և ես սպասում էի, որ տեսնեի, թե արգյո՞ք, ի վերջ, մարդիկ կհասկանան այն իրական մեսսիջները, որոնք այդ հայտարարությամբ լայն հանրությանն ուղղեց կառավարության ղեկավարը:
Ուրեմն այսպես. Այդ հայտարարությունը ոչ թե նշանակում էր այն, որ ինքը հանձնվել, զենքերը վայր է դրել ու մենք չպետք է արագ փոփոխություններ ակնկալենք, այլ հակառակը` դա նշանակում էր, որ Հայաստանում այս տարիների ընթացքում հանրության մեջ, թե´ հոգեբանական և թե´ հենց գործնական կամ ֆունկցիոնալ առումով արատավոր երևույթների այնքան մեծ ու ամուր «պատ» է գոյացել, որը հնարավոր չէ և արդյունավետ չէ մեծ «հարվածներով» քանդել: Արդյունավետ չէ, որովհետև, հայտնի է, որ որքան մեծ ու ամուր է այն պատը, որն ուզում ենք քանդել, այնքան ավելի մանր ու թյուլ թվացող, բայց միևնույն ժամանակ նպատակային հարվածներ են պետք, այն արագ ու անվնաս քանդելու համար: Հակառակ դեպքում` այդ ահռելի ու մեծ հարվածների համար կծախսվի ավելի մեծ ուժ, էներգիա որը կամ չի քանդի այդ պատը, կամ էլ, եթե քանդի, այդ «արատավոր պատի» հետ մեկտեղ կքանդի նաև շատ կարևոր ու անվտանգության նշանակություն ունեցող «պատեր», իսկ դրա հետևանքները, լավագույն դեպքում անկանխատեսելի են:
Կարծում եմ, որ այս հայտարարությունը մեզ ավելի արագ փոփոխությունների ակնկալիք պետք է տա և մենք բոլորս` հասարակության լայն աջակցությամբ պետք է սատարենք վարչապետ Հովիկ Աբրահամյանին, այս բարդ ու շատ կարևոր գործը գլուխ բերելու համար ու չպետք է տրվենք անհիմն ու անհեռանկար կոչերին ու սադրանքներին:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02