Օգոստոսի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին:
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝ հույս հայտնելով, որ այս այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջպետական կապերի ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար` Իգոր Ցրնադակը շեշտել է, որ իր այցելության նպատակը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությանը խթան հաղորդելն է։
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները մտքեր են փոխանակել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման, զարգացման և ամրապնդման վերաբերյալ:
Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ նշելով, որ արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը կարող է լավ մեկնարկ հանդիսանալ քաղաքական երկխոսության խորացման համար:
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարներն անդրադարձ են կատարել երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման ուղիներին։
Նախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությանը, քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը: Երկուստեք ընդգծվեց ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02