ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ եթե որոշվի, որ ԼՂ հարցում բանակցությունները վերսկսվում են, և սեղանին դրվեն այսօր շատ քննարկվող կետերը, ապա չպետք է մոռանանք՝ բանակցությունների ենք գնում Արցախի ժողովրդի համար:
Tert.am-ի հետ զրույցում, խոսելով ամերիկացի հեռացած համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող կետերի մասին, նա նշեց, որ դրանք Մադրիդյան սկզբունքներն են, որոնք ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխությունների են ենթարկվում:
Իգիթյանը նորից ընդգծեց, որ բանակցություններում կարևոր է Ղարաբաղի տեսակետի ներկայացումը. «Թե՛ Արցախի ղեկավարությունը, թե՛ հասարակությունն ունեն իրենց կարծիքը, պարզապես իրենց երբեմն թույլ չեն տալիս դա լիարժեք ձևով ներկայացնել: Մեր առաջին խնդիրը հենց այն է, որ Արցախը ոչ միայն ներկա չէ բանակցային գործընթացին, այլ նաև մոռացվել է: Ներկայացված կարգավորման մեխանիզմներում շատ կետեր կան, որոնք բնական ձևով անհամաձայնություն են առաջացնում Լեռնային Ղարաբաղի մոտ: Երբ անվտանգության մասին է խոսվում, շատերի համար աբստրակտ բան է, բայց արցախցիների համար այն ապրելակերպ է, կյանք: Սա է պատճառը, որ Արցախից լսվում են անհամաձայնություններ՝ հատկապես հաշվի առնելով ադրբեջանական կողմի՝ գնալով ավելի ագրեսիվ դարձող պահվածքը»,- նշեց նա:
Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ Արցախը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է զինել իր բանակը, և դա փաստում է, որ Ադրբեջանին Մադրիդի սկզբունքները հետաքրքրում են այն մասով, ըստ որի՝ կարող են վերադարձվել ոչ միայն Արցախի շուրջ եղած տարածքները, այլ նաև՝ ամբողջ Արցախը:
«Ադրբեջանի բոլոր հայտարարությունների ամբողջ իմաստը դա է: Այստեղ է գտնվում հիմնախնդրի չլուծման մեխը․ադրբեջանական կողմն անընդհատ սպառնում է, շանտաժով ներկայացնում է իր պատրաստակամությունը՝ լուծելու հիմնախնդիրը»,- նշեց նա:
Հովհաննես Իգիթյանը համաձայնեց, որ հասարակությանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեխանիզմներում հիմնականում զայրացնում են հողերի հանձնման մասին կետերը:
«Բոլորը հիշում են առաջարկված կարգավորման փուլային տարբերակները, երբ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց դրվում էր անվտանգության գոտիների՝ Ադրբեջանին հանձման հարցը: Դա Ադրբեջանի կողմից մի հնարք էր, որ ցանկացած պահի դադարեցներ որևէ բանակցություն և ավելի շահեկան ռազմական իրավիճակում հայտնվելով՝ շարունակեր լուծել հիմնախնդիրը ռազմական ճանապարհով»,- նշեց նա:
Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ մեզ, կարծես, ցանկանում են շեղել ամերիկացի նախկին համանախագահ Հոգլանդի փաստաթղթով: «Կա ավելի կարևոր բան, որը մեկ տարուց ավելի է՝ փոխվել է: Այսօր խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման կոմպրոմիսային տարբերակի մասին չէ: Այսօր դրված է մեկ հարց՝ ինչպե՞ս անել, որ Ադրբեջանը չխախտի իր հիմնական սկզբունքը․ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծի»,- ասաց նա:
Այս պահին, փորձագետի խոսքով, բանակցությունների մասին խոսելն էլ իմաստ չունի, քանի որ դրանք չեն ընթանում: Դիտարկմանը, թե Հոգլանդի հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ակնարկը, որ իրենք պատրաստ են «առարկայական» բանակցությունների գնալ, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց.
«Ես ադրբեջանական կողմի անկեղծությանը չեմ հավատում: Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից ստեղծված լարվածությունը, ագրեսիան ուղղված է ոչ միայն իր ներքին լսարանին՝ երկրի ներսում եղած խնդիրներից շեղելու համար, այլ նաև միջազգային հանրությանը, որ եթե բանակցություններն իր օգտին չլինեն, նորից նման քայլի կդիմի: Արդեն մերժված սկզբունքներին վերադառնալն անհեթեթ քայլ է»:
Եթե, այնուամենայնիվ, կողմերը համաձայնության գան բանակցությունները վերսկսելու շուրջ, Հովհաննես Իգիթյանի համոզմամբ, Հայաստանը պետք է ընդդիմանա ցանկացած կետ ստորագրելու հարցում, որին համաձայնություն չի տալիս Լեռնային Ղարաբաղը: «Նույնիսկ այս իրավիճակում, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ չէ, Հայաստանը պետք է մատնանշի Լեռնային Ղարաբաղի անհամաձայնությունն այս կամ այն կետի վերաբերյալ»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա դա հայկական կողմը չի անում:
Հարցին՝ հաշվի առնելով հիմնախնդրի լուծման համար փոխզիջումների անհրաժեշտության մասին առկա խոսակցությունները, որը՞ կլինի Հայաստանի կողմից արված ամենառացիոնալ փոխզիջումը, Իգիթյանը պատասխանեց, որ բանակցություններից առաջ չպետք է խոսել փոխզիջումներից: Նա նկատեց, որ փոխզիջումներից հայկական կողմն է միայն խոսում․«Եթե անգամ Ադրբեջանը խոսում է փոխզիջման մասին, ասում է, որ իրենք ուղղակի թույլ կտան հայերին Ադրբեջանի կազմում մնալը: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի սահմանադրությունը թույլ չի տալիս որևէ ազգային ինքնավարություն: Իսկ երբ հայկական կողմն է խոսում փոխզիջման մասին, ներկայացնում է հողերի տարբերակը, կարգավիճակի հարցը և նաև ինչ-որ հանրաքվե, որն իրականում պլեբեսցիտ է, որը ոչ մի իրավական ուժ չունի»:
Հովհաննես Իգիթյանը մատնանշեց աշխարհում եղած հակամարտությունները, որտեղ փոխզիջում չի էլ եղել. «Օրինակ՝ Կոսովոյի համար ի՞նչ փոխզիջում եղավ, լուծվեց ժողովրդի անվտանգության հարցը, և այդ անվտանգության հարցը լուծվեց անկախություն տալով: Ղարաբաղյան հիմնախնդրի դեպքում ի՞նչ փոխզիջում: Մենք հիմա լուծում ենք մի խնդիր, ինչի համար էլ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ անվտանգության պահպանման: Եվ այսօր գալիս ենք մի եզրահանգման, որ միջազգային հանրությունը չկարողացավ ավելի լավ անվտանգություն ապահովել, քան 20-25 տարի առաջ էր ապահովվում»,- նշեց նա:
Միջազգային հարցերով փորձագետի կարծիքով՝ հիմա պարզապես հասարակության շրջանում որևէ վստահություն չկա իշխանությունների նկատմամբ: «Հասարակությունը մտածում է, որ իշխանության համար ազգային շահ չկա, պետության հարցերը երկրորդական են, և վստահ չէ, որ իր կարծիքը ներկայացվում է բանակցային սեղանին»,- նշեց նա:
tert.am
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47