այաստանում Քաղցկեղի գրանցամատյանի տվյալներով, ամեն տարի մելանոմայի մոտ 45-60 նոր դեպք է գրանցվում: Այդ մասին պատմել է Հայկական հակաքաղցկեղային լիգայի նախագահ, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:
Նրա խոսքով, այսօր ամբողջ աշխարհում մելանոմայով հիվանդացման աճ է նկատվում, հատկապես` հյուսիսային երկրներում, որտեղ մարդիկ բաց մաշկ ունեն: Սակայն Հայաստանում հետաքրքիրն այն է, որ հիվանդացումը չի աճում եւ տարեցտարի մնում է մոտավորապես նույն մակարդակում, չնայած հայերը բավականին երկար ժամանակ են անցկացնում արեւի տակ եւ սիրում են արեւի լոգանք ընդունել:
Մասնավորապես, 2015-ին մելանոմայի 47 նոր դեպք է գրանցվել եւ դրա պատճառով 20 մահ (43 տոկոսը): Բնականաբար, մահացած 20 հիվանդները պարտադիր չէ, որ լինեն նրանք, որոնք գրանցվել են այս տարի, նրանք կարող էին հիվանդ լինել անցյալ կամ նախանցյալ տարվանից:
2014-ին 40 նոր դեպք է եղել եւ 25 մահ (62 տոկոս): 2013-ին 54 նոր դեպք է եղել եւ 34 մահ (62 տոկոս): 2012-ին 62 նոր հիվանդ է եղել եւ 31 մահ (50 տոկոս), իսկ 2011-ին` 48 նոր դեպք եւ 25 մահ (52 տոկոս):
Ինչ վերաբերում է մարդկանց տարիքային խմբերին, որոնց մոտ մելանոմա է ախտորոշվում, նրանց մեծամասնությունը մտնում է 50-69 տարեկանների խմբի մեջ: 2015-ին մելանոմայով 26 նոր հիվանդ է եղել հենց այդ տարիքային խմբից: Եվս 10 հիվանդ եղել է 70 տարեկանից մեծ, 9-ը ախտորոշման պահին եղել է 30-49 տարեկան եւ միայն երկուսը` 0-29 տարեկան: Մասնագետը նշել է, որ երեխաները բավականին հազվագյուտ են մելանոմայով հիվանդանում:
Գրիգոր Բադալյանը նշել է, որ Հայաստանում շատ հիվանդներ խալի հետ կապված խնդիր նկատելով` այնուամենայնիվ ժամանակին բժշկի են դիմում, այդ պատճառով մելանոմայի հայտնաբերման եւ հաջող բուժման դեպքերն այնքան էլ քիչ չեն: Սակայն կան դեպքեր, երբ բավականին երիտասարդ մարդիկ ախտորոշում են ստանում միայն այն ժամանակ, երբ մելանոման արդեն վնասած է լինում ոչ միայն մաշկը, այլեւ շատ այլ օրգաններ, օրինակ` թոքերը եւ երիկամները:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22