Մայր Աթոռի հոգևոր սպասավոր Հայր Համբարձում աբեղա Արաբյանը հերքում է, որ գինովցած է եղել նախօրեին կարաոկե ակումբում անվտանգության աշխատակիցների հետ ընդհարման ժամանակ, որն ավարտվել է ծեծկռտուքով։
«Ոչ»,- Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Համբարձում աբեղա Արաբյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Համբարձում աբեղային վրդովվեցրել է «հաշիվը», ինչի պատճառով էլ առաջացել է վեճը, որին ներգրավվել են նաև անվտանգության աշխատակիցները, որոնք վնասել են նրա քիթը:
Ի պատասխան հարցի, թե հոգևոր սպասավորներին թույլատրվում է ակումբներ և կարաոկե հաճախելը, Համբարձում աբեղան ասաց. «Դա հասարակական վայր է»:
Սակայն հարցին, թե կարաոկե գնացել էր երգելո՞ւ, աբեղան հարկ չհամարեց պատասխանել՝ ասելով, որ այլև չի պատրաստվում այս թեմայով խոսել:
Tert.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը որևէ մեկնաբանություն չուներ այս առնչությամբ:
«Կծանոթանամ, կհայտնենք»,-ասաց նա:
Միայն հնարավոր կարգապահական տույժերի կապակցությամբ ասաց, որ կա նման մարմին՝ Կարգապահական հանձնաժողով, որն էլ իրավասու է քննարկել նման հարցեր:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47