ՌԴ-ում դատապարտված, վերջերս Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատժի մնացած մասը կկրի բաց տիպի ռեժիմով: ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ պատժի մնացած մասը բաց տիպի ռեժիմով կրելու կարգագիրը կա, Հ. Հարությունյանն արդեն գտնվում է բաց ռեժիմով պատիժը կրողների համար նախատեսված տեղամասում:
Նման որոշում է կայացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը. Հայաստանում ոչ դիտավորյալ հանցագործություն կատարած անձիք բաց ռեժիմով են կրում պատիժը:
Բաց ռեժիմով իրենց պատիժը կրող անձինք հնարավորություն ունեն աշխատանք գտնելու դեպքում ՔԿՀ-ից դուրս գալ և գնալ իր աշխատանքին, սակայն վերադառնալ սահմանված ժամից ոչ ուշ, նաև կարճատև արձակուրդ գնալու հնարավորություն ունեն:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47