Երբ վարչապետը խոսում է կոռուպցիայի, մենաշնորհների և երկրում գոյություն ունեցող այլ արատավոր երևույթների դեմ պայքարի և այդ գործում արձանագրած որոշակի հաջողությունների մասին, և դրանից հետո բոլոր «չուզողները» սկսում են իրար խառնվել, դա նշանակում է, որ իրոք գործընթացը ճիշտ ճանապարհի վրա է:
Այս պարագայում հետաքրքրական է հասկանալ, թե ովքեր են այս գործընթացի «չուզողները»: Բնականաբար առաջին հերթին այն չինովնիկներն են, ովքեր չափից դուրս շատ են խոշորացել և ակնհայտորեն սպասելի է, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանալու անցնել այն «արդարության մաղի» անցքերով, որով վարչապետը սկսել է մաղել պետական ամբողջ համակարգը: Սակայն բացի վերոնշյալ չինովնիկներից, գոյություն ունի «չուզողների» ևս մեկ շատ ակտիվ ու ջանասեր հատված, որը նույնպես ամեն կերպ փորձում է փչացնել ամեն ինչ: Դրանք այն մարդիկ են, ովքեր վերոնշյալ արատավոր երևույթները շահարկելով ավելի պակաս չեն լայնացնում իրենց գրպանները քան իրենց կոլեգաները` «չինովնիկ չուզողները»:
Այդ մարդիկ հանուն իրենց գրպանի միշտ փորձում են հասարակությանն ուղղորդել սխալ, վատ և մեր պետության համար կործանարար` բողոքների, ցույցերի, անհնազանդությունների ճանապարհով և օգտագործելով, խաղալով մարդկանց էմոցիաների վրա` լցնել իրենց գրպանները: Բնականաբար այդ մարդիկ և այդ մարդկանց ձեռքում գործիք դարձած լրատվամիջոցներն ամեն կերպ ջանում են անել այնպես, որ հասարակության մեջ պահպանվի և խորանա բացասական տրամադրություններն ու սպասումները և մարդիկ չհավատալով սպասվող իրական փոփոխություններին`ոչ մի կերպ չցանկանան աջակցել դրան: Իսկ առանց հանրության անմիջական մասնակցության կառավարության և վարչապետի համար կրկնակի անգամ ավելի դժվար կլինի երկրիս «կռացած մեջքն ուղղելը»:
Հուսով եմ` հասարակությունն արդեն բավականաչափ զգոն է և հասուն ու կկարողանա հասկանալ, թե ով ով է, ով ինչ է ուզում և ում կարելի է լսել ու ում հետևից քայլել:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47