Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխել է միտքը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման հարցում: Սակայն նա պնդում է, որ այս հարցում իր ծրագիրը տարբերվում է նախորդ նախագահի ծրագրից:
«Մենք բարեկամներ ենք և գործընկերներ, սակայն մենք չենք թելադրի Աֆղանստանի ժողովրդին, թե ինչպես ապրել կամ ինչպես կառավարել իր հասարակությունը: Մեր նպատակն է վերացնել ահաբեկիչներին»,- ասել է նախագահ Թրամփը:
Թրամփի նախընտրական կարգախոսն էր «Ամերիկան առաջնային է», սակայն վերլուծաբանների կարծիքով դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը զիջում է իր դիրքերն աշխարհում:
«Այսօր ԱՄՆ-ին անհրաժեշտ է տեսնել կայունություն երեք տարածաշրջաններում՝ Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ասիա: Մենք տեսնում ենք, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է այս ուղղությամբ: Սա ամերիկյան ազդեցության նվազման մասին չի խոսում, այլ այնտեղ ամերիկյան ազդեցության, ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական և տնտեսական, հաստատման մասին»,- նշում է Ջեյմս Քարաֆանոն Հերիթիջ հիմնադրամից:
Նախկին նախագահները ևս օգտագործում էին ԱՄՆ-ի լծակները, սակայն վերլուծաբանները գտնում են, որ Թրամփն աննախադեպ է, քանի որ ավելի քիչ ուշադրություն է տրամադրում միջազգային առևտրին և կառույցներին եւ հաստատություններին:
«Եթե փորձեմ նկարագրել այն, ապա գտնում եմ, որ այն ուժը ցուցադրող, սակայն չափազանց շատ ռիսկեր պարունակող, ազգայնական ռազմավարություն է»,- գտնում է Ահարոն Դեյվիդ Միլերը Վիլսոնի կենտրոնից:
Վերլուծաբանների կարծիքով նախագահի թվիթերում արված գրառումները դարձել են ամերիկյան արտաքին քաղաքականության ուղեցույց, մինչդեռ հաճախ դրանք հակասական են և անհասկանալի:
«Ինձ թվում է, որ նա անկանխատեսելի է, իսկ ներկայիս ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը չբացահայտված մի տարածք: Թրամփի թիմը սակայն ի դեմս պետքարտուղարի, պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, փորձում են արտաքին քաղաքականությունը պահել պայմանական սահմաններում»,- նշել է Բրայան Քաթուլիսն Ամերիկյան առաջընթացի կենտրոնից:
Վերլուծաբանը մտահոգություն է հայտնել ամերիկյան արտաքին քաղաքականության ռազմականացման կապակցությամբ, որը դրսևորվում է պաշտպանական ծախսերի մեծացմամբ և հատուկ միջոցների և զորքերի կիրառմամբ՝ սկսած նախագահ Բուշից: Այս միտումը, ըստ նրա, շարունակվում է նաև այսօր:
amerikayidzayn.com
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32