Թուրքիայի լեռնագնացները և զբոսավարները պահանջում են, որ Արարատ լեռը կրկին բացվի զբոսաշրջության համար:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Hürriyet» թերթի կայքը հիշեցնում է, որ 2 տարի է՝ սարը բարձրանալն արգելված է: 2015-ի օգոստոսից Աղրըի (Արարատի՝ խմբ.) նահանգապետարանը «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու համար սարը և շրջակա տարածքը «հատուկ անվտանգության գոտի» էր հայտարարել: Այդ ընթացքում PKK զինյալների նկատմամբ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ռազմական գործողություններ են կատարվել: Դրանցից մեկի ժամանակ վնասազերծվել է նաև լեռան հարավային հատվածի PKK-ական պատասխանատուն:
Թուրքիայի լեռնագնացների և զբոսավարների համատեղ հայտարարության մեջ նշել են, որ անհամբերությամբ սպասում են, թե երբ նորից Արարատը կբացվի լեռնագնացության և զբոսաշրջության համար:
«1998-2015թթ լեռնագնացության, իսկ 2002-ից՝ զբոսաշրջության համար բացված մեր երկրի սիրելի Արարատ լեռան տարածքը 2 տարուց ավել է՝ փակ է, լեռ բարձրանալն՝ արգելված: Հատկապես ամռան և աշնան ամիսներին արտասահմանցի լեռնագնացները, որոնք ցանկանում են Բայազետի և Իգդիրի կողմից Արարատ բարձրանալ, պահանջում են վայրկյան առաջ տարածքը բացել զբոսաշրջության համար: Մենք էլ, որպես թուրք լեռնագնացներ, անհամբերությամբ սպասում ենք լեռը բարձրանալուն»,-նշված է հայտարարության մեջ:
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32