ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ձեզ շատ հետաքրքիր իրադարձություններով լի ու կարևոր տարիներ են սպասում: Փորձեք հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ ժամանակը:
Այս օրվա գլխավոր հերոսներն են նաև ուսուցիչները, քանի որ նրանք չափազանց մեծ դերակատարություն ունեն մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում: Ուսուցիչներից է կախված, թե ինչ գիտելիքներ է ստանալու երեխան, բարոյական ինչ սկզբունքներով է առաջնորդվելու մեծ կյանքում, որքանով է մրցունակ ու ակտուալ լինելու ժամանակակից աշխարհում, ինչպես է դրսևորվելու հասարակության մեջ ու ինչպես է վերաբերվելու իր երկրին:
Բոլորս ենք ժամանակին աշակերտ եղել ու բոլորս էլ հիշում ենք մեր սիրելի ուսուցիչներին, որոնց մինչ օրս շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նրանք տվել են մեզ:
Ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին իրենց աշխատանքի համար՝ մաղթելով նրանց քաջառողջություն, համբերություն, լավատեսություն ու երջանկություն: Ուզում եմ նաև, որ վստահ լինեք, որ մենք անելու ենք հնարավորը, որպեսզի ուսուցիչը Հայաստանում լինի մաքսիմալ պաշտպանված և գնահատված պետության կողմից՝ գիտակցելով, որ ինչ էլ անենք, պարտք ենք ունենալու ձեր հանդեպ: Մի՛շտ»,-ասել է վարչապետը:
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
10:45
10:19
10:03
13:03
18:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03