Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթն անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվել է մենախուց:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթը, Սամասթի տեղափոխության հարցը բարձրացրել է նրա կինը՝ Սելմա Սամասթը:
Վերջինս 2016 դեկտեմբերին դատական նիստի ժամանակ ամուսնուց նամակ էր ստացել, որտեղ ամուսինը տեղեկացրել էր իր նկատմամբ «ճնշումների և սպառնալիքների մասին»: Սամասթը պատմել է, թե իբր իրեն դատարան բերելու համար մենախցից տեղափոխել էին տեսախցիկով չվերահսկվող սենյակ, որտեղ բանտի պահակախմբից 3 հոգի իրեն ծեծել էին, ապա ասել, որ ինքն իրեն կախի, թե չէ կթունավորեն:
Նա կնոջը խնդրել էր, որ իրեն «փրկի», հակառակ դեպքում ամեն ինչ կավարտվի մահով:
Սելմա Սամասթը ամուսնու նամակը դատարան էր ներկայացրել՝ պահանջելով նրան Սիլիվրի բանտից ավելի անվտանգ բանտ տեղափոխել: Դատարանը համապատասխան դիմում էր ուղարկել դատախազություն, որն էլ որոշում էր կայացրել Սամասթին տեղափոխել Քոջաելիի բանտ, որտեղ նա մնացել է 3 հոգուց բաղկացած խցում:
Սակայն տեղափոխվելուց 9 ասիս անց Թուրքիայի կալանավայրերի վարչությունը բանտի ղեկավարությանը հանձնարարել է Սամասթի անվտանգություն մակարդակը բարձրացնել՝ նրան հեռու պահելով մյուս բանտարկյալներից: Պահանջին համապատասխան նրան մենախուց են տեղափոխել:
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32