Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքելով լրագրողի հարցին, թե ադրբեջանական կողմը նշում է, որ հայկական կողմն է հրադադար խնդրել, դրա համար էլ ապրիլյան պատերազմը դադարեցվել է, ասաց. «Ադրբեջանի ստերն ուղղակի անվերջ են ու հավերժ»:
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը կրկին պնդում է, թե միջազգային իրավունքով իրենց տարածքային ամբողջականությունն է առաջնային, մինչդեռ՝ ճիշտ հակառակն է:
«Գերմանիայում Ալիևի հայտարարության մեջ առնվազն վեց բացահայտ կեղծիք կար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Վերջինիս խոսքով՝ հայկական կողմը մշտապես կողմնակից է եղել ցանկացած միջոցառմանը, որը կապված է հրադադարի ռեժիմի պահպանմանն ու ամրապնդմանը:
«Դա վերաբերում է և՛ հետաքննության մեխանիզմին, և՛ դիպուկահարների հետքաշմանը»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Հետաքննության մեխանիզմների ներդրման ժամկետների մասին խոսելով էլ Շավարշ Քոչարյանն ասաց, որ կողմերը քննարկում են կոնկրետ փաստաթղթեր:
«Այստեղ արդեն կերևա, թե իրոք Ադրբեջանը, ինչպես ասում էր Վիեննայում, համաձայն է այդ ամենին և պատրաստ է գնալ այդ ճանապարհով, թե՞ կփորձի այդ ծրագրերի իրականացումը կապել ինչ-որ այլ հարցերի հետ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56