Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) Հայոց ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ թե նախագահ է, այլ պատանդ վերցնող, գրում է t24.com.tr կայքը:
Նշենք, որ նախօրեին Անթալիայում ձերբակալվել է Գերմանիայի ևս երկու քաղաքացի: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է երկրի քաղաքացիների ձերբակալության դեպքը և հայտարարել, որ Գերմանիան պետք է վերանայի Թուրքիայի հանդեպ տարվող քաղաքականությունը:
«Նա ոչ թե նախագահ է, այլ պատանդներ վերցնող: Իրավիճակն այնքան լուրջ է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե Թուրքիայում նրա անվտանգությունն ապահովված է», - ասել է Օզդեմիրը:
Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ Գերմանիայի 55 քաղաքացի, նրանցից 12-ը՝ քաղաքական հայացքների պատճառով:
Կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:
Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության նախաձեռնողն էր և բանաձևի ընդունման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը, որը 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ելույթ է ունեցել անմոռուկի կրծքանշանով:
Նշենք, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումից հետո Ջեմ Օզդեմիրի ստացած բազմաթիվ մահվան սպառնալիքների հետևանքով Գերմանիայում Քրեական գործերով դաշնային գերատեսչությունը ստիպված է եղել միջոցառումներ ձեռնարկել պատգամավորի անվտանգությունն ապահովելու համար:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44