Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Փասադենա քաղաքի քաղաքապետ Թերրի Թորնկի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է Երևան քաղաքն ու մայրաքաղաքի կառավարման համակարգը՝ ընդգծելով, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու նպատակով: Ընդգծելով աշխարհասփյուռ հայության դերն ու նշանակությունը հայրենիքի հետ կապերի ամրապնդման հարցում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Փասադենայի քաղաքապետի պատվիրակության կազմում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը, ովքեր կարևոր դերակատարում ունեն Փասադենա քաղաքի կառավարման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փասադենայի քաղաքապետ Թերրի Թորնկը նշել է, որ Փասադենայի հայ համայնքն իսկապես իր ուրույն և կարևոր դերակատարումն ունի քաղաքի զարգացման հարցում: Հայտնելով իր տպավորությունները Երևանի մասին, Փասադենայի քաղաքապետը նշել է, որ արդեն հասցրել է ուշ երեկոյան շրջել մայրաքաղաքում և համոզվել, որ Երևանը իսկապես ջերմ, անվտանգ ու հարմարավետ քաղաք է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01