Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ը Թումանյանի անվան այգու սկզբնամասում՝ Կիևյան կամրջի հարակից հարթակում կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը:
Հրավիրված մամուլի ասուլիսում միջոցառման վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Ծրագրի նպատակն է մեկ հարթակում համախմբել խոհարարական հմտությունները ներկայացնող առաջատար ընկերություններին՝ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթանցելով հայկական ավանդական հարուստ խոհանոցին ու տոնածիսական ուտեստներին: Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի-պարի համույթներ: Տեղում կկազմակերպվեն նաև վարպետաց դասեր:
«Չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» ծրագրում ներառված են մի շարք փառատոներ, որոնցից առաջինը հենց «Համով-հոտով Երևան» է՝ արդեն 8-րդ անգամ անցկացվող «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի հիմքով: Միջոցառմանն առանձին տաղավարներով կներկայացվեն հայկական ազգային ու եկեղեցական 13 տաղավար տոներ: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մասնակիցների թիվն ավելացել է. փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև մի շարք այլ կազմակերպություններ ևս»,-նշել է Մարիա Բարաղամյանը:
Կարևորելով ազգային խոհանոցի ավանդույթների վերականգնումն ու հանրայնացումը՝ Սեդրակ Մամուլյանը նշել է, որ փառատոնը նաև որոշակի առաքելություն է ստանձնել. նպաստել ազգային, այդ թվում խոհարարական, ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը:
«Տոնածիսական ուտեստները մեր խոհանոցի հիմքն են և ակունքները: Ուրախ ենք, որ արդեն 2-րդ տարին փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Մեր նպատակն էր, որ ոչ միայն ազգային խոհանոցը ներկայացվեր հանրությանն ու հատկապես երիտասարդությանը, այլև մեր օգնությամբ Երևանում և Հայաստանում, առհասարակ, ձևավորվեր զբոսաշրջային միջավայր», - նշել է Սեդրակ Մամուլյանը:
Փառատոնի օրը տաղավարներում մայրաքաղաքի օտարազգի հյուրերին կդիմավորեն Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կամավորները, ովքեր մի քանի լեզուներով կներկայացնեն հայկական ավանդականը:
«Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող ցանկացած փառատոն ունի նաև զբոսաշրջային բաղադրիչ՝ Երևանն ավելի գրավիչ դարձնել մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար՝ դրանով իսկ զարգացնելով փառատոնային զբոսաշրջությունը: Այդ է պատճառը նաև, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումներում զգալի տեղ են զբաղեցնում փառատոները, որոնց մասին մեր քաղաք այցելած զբոսաշրջիկները պարբերաբար կարող են տեղեկանալ զբոսաշրջային ընկերություններից, հյուրանոցներից և գովազդային այլ հարթակներից»,-նշել է քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02