ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է համարում Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու որոշումը: «Երկրի վարչապետը պետք է զգացմունքներով որոշում չկայացնի, մենք պետք է մտածենք մեր պետության շահերից ելնելով», լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան այցի ժամանակ խնդրել է իրեն, որպեսզի մասնակցի նիստին: «Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն հատվածին, որն ասում էր՝ մի գնացեք, պատիվ չի բերի, բայց կարծում եմ՝ գնալը շատ ճիշտ էր, արդյունավետ էր: Մենք պետք է ամրապնդենք մեր դաշնակից պետությունների հետ հարաբերությունները: Այնտեղ առաջին իսկ պահին որոշում կայացվեց, որ մայիսի 20ին Երեւանում անցկացվի ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստը: Այդ որոշումը միաձայն ընդունվեց: Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի՝ ՌԴի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք», «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվայում անցկացվել է ապրիլի 13-ին: Մինչ այդ, ապրիլի 7ին պաշտոնական այցով Երևան էր ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի ընթացքում քննարկվել էր ապրիլի 8 ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետաձգման և այն Մոսկվայում անցկացման հարցը: Նիստի հետաձգման առաջարկությունն արել էր Ղազախստանը:
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44