Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը սեպտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Սամուելսենը վերջինիս հաջողություն մաղթեց երկու երկրների միջև հարաբերություններն առավել սերտացնելուն ուղղված նրա կարևոր առաքելության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների խորացման ուղիների շուրջ, ինչպիսիք են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, գործարար շրջանակների միջև կապերի խրախուսումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, մշակութային փոխանակումների զարգացումը և այլն։ Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան – Եվրոպական միություն փոխգործակցությանը:
Հանդիպման ընքացքում դեսպան Արզումանյանը Դանիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47