ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 11:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված մի տղամարդ, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Քննության տվյալներով՝ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է իր ծանոթների հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ծխախոտ գնելու հարցի շուրջ սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որը շարունակվել է նաև ավտոմեքենայի մեջ։ Արդյունքում՝ 26-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել. սեպտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ տուժողը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Պարզվել է, որ երիտասարդին հարվածներ են հասցրել երեք հոգի, տվյալներ ձեռք բերվել նրանց ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47