Օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում այսօր 24-ամյա կնոջը պատանդ պահած 31-ամյա Գոռ Հակոբյանի բնակարանում խուզարկություններ են կատարվել:
Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյան՝ հավելելով, որ քննությամբ պարզվել է Գոռ Հակոբյանի բնակության վայրը, և դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել։ Նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով: Նույն տրամաչափի փամփուշտ է հայտնաբերվել նաև նրա ավտոմեքենայի սրահից։
Սոնա Տռուզյանը նաև ասել է, որ քննությամբ նախնական տվյալներ են ստացվել, որ նա ընտանիքի հետ միասին Հայաստանից մեկնել է 1997թ.`մշտական բնակություն հաստատելով ԱՄՆ- ում։ Իսկ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացել է 2008թ.: Ներկայումս ստուգվում են նախաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալները:
Մեզ հայտնի դարձավ, որ սույն քրեական գործի շրջանակներում բազմաթիվ վկաներ են հարցաքննվել: Մասնավորապես մեր տեղեկություններով՝ հարցաքննվել են Գոռ Հակոբյանի ընկերները, բարեկամները:
Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբը, որտեղ տեղի են ունեցել հայտնի դրամատիկ իրադարձությունները, վարձակալել է Գոռ Հակոբյանի ընկերը: Վերջինը հարցաքննվել է և մեր տեղեկություններով, քննիչին պատմել է, որ «Weekend» բիլիարդ բար ակումբը հուլիսին վարձակալել էր և պատրաստվում էր հոկտեմբերին աշխատացնել: Նա նաև ասել է, որ ինքը Գոռ Հակոբյանին դեպքի օրն ակումբի բանալիները չի տրամադրել և չգիտի, թե ընկերը ինչպես է այդ օրը 24-ամյա կնոջ հետ հայտնվել իր ակումբի տարածքում:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47