Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ միջոցառմամբ, մայրաքաղաքի Արտաշիսյան 46 հասցեի մոտ հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին հետախուզման մեջ գտնվող, 53-ամյա Անդրանիկ Ավագյանին։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
2016 թ. մայիսի 3-ին Անդրանիկ Ավագյանը եղբորորդու՝ Արամ Ավագյանի հետ, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Շենգավիթի 14-րդ փողոցով անցնելիս, վիճել էր բնակիչներից մեկի հետ։ Րոպեներ անց վերադարձել էին ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ՝ Արամ Ավագյանը 9 մմ տրամաչափի չպարզված տեսակի ատրճանակից, իսկ Անդրանիկ Ավագյանը «Կալաշնիկով» ինքնաձիգից անկանոն կրակ էին բացել նրա ուղղությամբ։ Քաղաքացին թաքնվել էր: Բարեբախտաբար՝ գնդակները չէին հասել նշանակետին՝ դիպել էին տան դարպասին ու պատերին։
Փաստի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով։ Հոկտեմբերի 17-ին որոշում կայացվեց Անդրանիկ Ավագյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և սպանության փորձ կատարելու հոդվածներով։ 3 օր անց՝ հոկտեմբերի 20-ին, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Անդրանիկ Ավագյանը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Քննությունը շարունակվում է։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47