Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքի տարածքում առկա կիսակառույց շինություններին և այն տարածքներին, որտեղ նախատեսվել են քաղաքաշինական ծրագրեր, բայց չեն իրականացվել, խնդրի լուծման նպատակով, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է գույքագրել այդ տարածքները և հստակ ծրագիր կազմել՝ տարանջատելու վերոնշյալ տարածքները 3 կատեգորիաների՝ գերակա շահ ճանաչված հողատարածքներ, տարածքներ, որտեղ շինարարությունն սկսվել, բայց դադարեցվել է և կառավարության որոշումներով հատկացված տարածքներ, որտեղ հաստատված ծրագրերը մինչ օրս կյանքի չեն կոչվել:
«Հնարավորին կարճ ժամկետում պետք է հստակ պատկեր ունենանք՝ մեր հետագա անելիքները կազմակերպելու համար: Յուրաքանչյուր օբյեկտի նկատմամբ պետք է լինի առանձին որոշում: Համապատասխան իրավական փաթեթի առկայության դեպքում մենք կորոշենք, թե ինչպես կազմակերպել գործընթացը և լուծում տալ այս խնդրին: Կան կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ, նախագծերի մեջ կատարելով որոշակի փոփոխություններ, երկարացնում են շինթույլտվության ժամկետները: Կառուցապատողները պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում նրանց հանդեպ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47